152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասը ավելի քան 102 միլիոն դրամ է կազմում. 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենք. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Ձեր ծառայության համար շնորհակալ եմ․ ժողովուրդ, ինքնագործունեությամբ մի զբաղվեք․ Սրբազանը հարթեց ոստիկանի ու քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից (տեսանյութ) Հութիները երեք անօդաչու թռչող սարք են ուղարկել Ադենի ծոցի ուղղությամբԱռանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻրանի Հայ Դատի գրասենյակն իր զորակցությունն է հայտնում Շարժմանը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր ժամը 17:00-ից Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք․․․ Դավիթ ԱմալյանԱյս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Մոսկվան ողջունում է Միրզոյան-Բայրամով գալիք հանդիպումը. Զախարովա
«Դե, մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»․ Լևս Դավթյանը վստահ է՝ սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու (տեսանյութ)ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին
Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)
«Ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հաստատած «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիայի քարտեզն այսօր փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով». ԽաչատրյանԱլիևի պահանջով դրվում է մեր բանակի կազմալուծման հիմքը, որ միայն սահմանապահներ լինեն. Դանիելյան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանն ու Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը կեսօրին Երևանում դիմավորել Բագրատ սրբազանի առաջնորդած երթը (տեսանյութ)Մենք կանգնում ենք շարժման շարքերում, սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է. հայտարարությունՀարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռիում․ կալանավորվել է նրա համադասարանցինՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԷդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է Իշխան Զաքարյանից. Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներըԴեպի Երևան քայլերթը մեկնարկեց Տերունական աղոթքով (տեսանյութ)Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Պեսկով Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Վլադիմիր ՄարտիրոսյանԻնչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ)
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդն իր զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (լուսանկար)ՔՊ-շչիկները, իրենց պարագլխի շուրթերով, փորձում են ձևակերպել Հայաստանի արժեքային նոր համակարգ, իրենց պետական հանցագործությունները դրանցով քողարկելու համար. քաղաքագետՍերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ. ԿԳՄՍՆ-ն հայտնում է փոփոխությունների մասինԷջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվելԿանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդՀայ ժողովուրդն այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի ու ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ. Սեյրան Օհանյան
Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ում խոսել են Զելենսկու դեմ մահափորձի մասինԲուժաշխատողներին կստիպեն պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել
«Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե ՀովհաննիսյանՀՀ–ն կողմ է փողերի լվացման դեմ պայքարին
Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ
Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ՄիքայելյանՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետԱՄՆ-ի կողմից Իսրայելին սպառազինությունների մատակարարումը դադարեցված է
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
Հասարակություն

Մասիսի քաղաքապետի տեղակալը նույնպես ազատ է արձակվել. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 2-ին որոշում է կայացրել Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների իրականացման մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին ազատ արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Օհանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Քաղաքապետի տեղակալի կալանքի միջնորդությունը ևս մերժվել է և նա ազատ է արձակվել: Կարծում եմ, քննիչը կընտրի բոլոր ազատ արձակվածների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին, որը մենք կվիճարկենք»,- ասաց Աթանեսյանը:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել նաև զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Եվս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով դատավարական կարգավիճակ ունի 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի, 2-ը՝ կասկածյալի: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: