«Շատ ծանր բեռ եմ ժառանգում». Արարատի մարզպետի թեկնածու (տեսանյութ)
Կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետի թեկնածու Գարիկ Սարգսյանը նշեց, որ իր համար դժվար է լինելու աշխատել, քանի որ ծանր բեռ է վերցնում իր վրա:
«Կա ժողովրդի վստահությունը նոր ձևավորված կառավարության նկատմամբ, որը, կարծում եմ, կօգնի ինձ».-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նշանակվելուց հետո մտադիր է շրջել մարզի բոլոր համայնքներում, ոչ թե նստել աշխատասենյակում ու սպասել, թե երբ են համայնքի բնակիչներն իրենց խնդիրներով գալիս մարզպետարան:
Մանրամասները՝ տեսանյութում.