Ոստիկանության պարզաբանումը NEWSPRESS.am-ի հրապարակման վերաբերյալ
Այսօր NEWSPRESS.am կայքում տեղեկատվություն էր հրապարակվել ոստիկանության Մարտունու բաժնի պետի թափուր հաստիքի «հավանական թեկնածուի» նշանակման վերաբերյալ։
Նշենք, որ հրապարակման մեջ հիշատակված անձի թեկնածությունը չի քննարկվել, ուստի, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ոստիկանությունում պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են օրենքով նախատեսված կարգով և հիմունքներով, բացի այդ՝ հաշվի են առնվում բազմաթիվ այլ չափորոշիչներ ևս։