Ուսանողները փակեցին Արամ Սիմոնյանի աշխատասենյակ տանող ճանապարհը (լուսանկարներ)
Երևանի պետական համալսարանում այսօր դասադուլ էր. ուսանողները պահանջում էին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:
Ուսանողները համալսարանի դահլիճում հանդիպում ունեցան ռեկտոր Սիմոնյանի հետ:
Հանդիպումից հետո, ուսանողները յուրօրինակ ակցիա իրականացրին. նրանք փակեցին դահլիճից Սիմոնյանի աշխատասենյակ տանող ճանապարհը: Ռեկտորը շուրջ տասը րոպե չէր կարողանում մուտք գործել իր աշխատասենյակ: