«Ես երբեք չեմ տեղափոխվի «Ռեալ»․ Մուհամմեդ Սալլահ
Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում «Մադրիդի Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Հանդիպումը շատ բարդ ստացվեց անգլիական ակումբի համար, իսկ այդ բարդությունը սկսվեց Մուհամմեդ Սալլահի վնասվածքից հետո։
Հանդիպումից հետո եվրոպական սպորտային պարբերականները սկսեցին գրել Սալլահի հարցազրույցի մասին, ով խոսել էր Ռամոսի հետ դրվագի մասին։
«Չեմ կարծում, որ Սերխիո Ռամոսը ոչ միտումնավոր ընկավ ինձ վրա։ Ընկնելու պահին նա բռնեց ձեռքս ու ամբողջ մարմնով ընկավ ձեռքիս։ Ես հիասթափված եմ, թե ինչպես է հաղթում «Ռեալը»։ Ես երբեք չեմ տեղափոխվի «Ռեալ»»,- ասել է եգիպտացին։
Հավելենք նաև, որ արդեն երեկ պարզ դարձավ, որ Սալլահի վերականգնման համար կպահանջվի 2-3 շաբաթ։