Սարրին՝ Չելսի, իսկ Անչելոտին՝ Նապոլի․ մարզչական մեգափոփոխություններ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մնացել է շատ քիչ ժամանակ, սակայն եվրոպական թոփ ակումբները արդեն իսկ սկսել են մարզչական փոփոխությունները։ Ինչպես հայտնել էինք, Արսենալի գլխավոր մարզիչ դարձավ Ունաի Էմերին։
Արդեն այսօր պարզ դարձավ, որ Նապոլիի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին համաձայնության է եկել Չելսիի հետ ու մոտ ապագայում կհայտարարվի տրանսվերի մասին։ Օրեր առաջ էլ իտալական Նապոլին համաձայնության հասավ Կառլո Անչելոտիի հետ, ով արդեն պաշտոնապես ներկայացվել է որպես թիմի մարզիչ։
Հավելենք նաև, որ նախորդ մրցաշրջանում ամբողջ ֆուտբոլային աշխարհը բարձր գնահատեց Մաուրիսիո Սարիի աշխատանքը, ում համարում էին Պեպ Գվարդիոլայի մարզչական փիլիսոփայության կրողն ո զարգացնողը։