Բիթքոինի գինը նվազել է
Բիթքոինի կամ կրիպտոարժույթի փոխարժեքը 8 հազար դոլարից նվազել է:
Բիթքոինի փոխարժեքը նվազել է 4,43%-ով՝ կազմելով 7,964 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 4,54%-ով՝ հասնելով 7,918 հազար դոլարի, իսկ OKEx-ում՝ 4,47 տոկոսով՝ կազմելով 7,92 հազար դոլար:
Թվային արժույթների փոխարժեքը նույնպես նվազել է: Ethereum-ի փոխարժեքը նվազել է 6,97%-ով և կազմել 644,19 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 4,92%-ով և կազմել 0,64 դոլար, Bitcoin Cash-ն էլ՝ 8,47%-ով ՝ հասնելով 1099,77 դոլարի: