«ՉԻ». Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել են Սեյրան Սարոյանի լուսանկարով
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Արմավիրի մարզի գյուղապետերի գերակշիռ մասն աննախադեպ որոշում է ընդունել: Գյուղապետերն իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետերը միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավորի լուսանկարը:
«Սարոյանը մեր խնդիրներին մեծ ուշադրություն է դարձնում», իրենց արարքը պարզաբանել են համայնքների ղեկավարները»,-գրում է թերթը: