«Համոզված եմ, որ սա իմ վերջին հարցազրույցն է և ընդհանրապես վերջին շփումը հասարակության հետ». մահացել է գրող Ֆիլիպ Ռոթը
85 տարեկան հասակում մահացել է հայտնի ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը: Նա մի քանի անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, սակայն այդպես էլ չստացավ այն: Նրա հայտնի ստեղծագործություններից էին «Դավադրություն Ամերիկայի դեմ», «Սովորական մարդը», «Իմ տղամարդկային կյանքը» և շատ այլ վեպեր:
1998 թվականին Ռոթն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Ողջ կյանքի ընթացքում գրողը հրատարակել է շուրջ 30 վեպ, որոնցից վերջինը լույս է տեսել 2009 թվականին:
2014 թվականին BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ գրողն ասել էր «Համոզված եմ, որ սա իմ վերջին հարցազրույցն է և ընդհանրապես վերջին շփումը հասարակության հետ». գրողը չսխալվեց: