«Հրապարակ». Նոր սկանդալ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջը։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։
Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, և Ախոյանի համբերության բաժակը լցվել է։
Այստեղ որոշակի դեր է խաղացել թերևս նաև այն, որ Ախոյանն ակտիվ է հոգևոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում