Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Մամուլ

«Փաստ». Չի կարելի բոլոր հարցերը փողոցում լուծել. Գրիգոր Մինասյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը:

– Պրն Մինասյան, որպես Երևանի ավագանու անդամ, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ազդեցություն ունեցան վերջին մեկ ամսվա զարգացումները Երևանի քաղաքային կյանքի վրա։

– Այս օրերին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ հազարավոր մեկնաբանություններ հնչեցին. մեր ամբողջ ժողովուրդն էր քաղաքագետ ու վերլուծաբան դարձել։ Հետևաբար, խոսեմ ըստ էության, ու նշեմ, որ չնայած վերջին զարգացումների աննախադեպությանը, Երևանում շարունակվեց բնականոն կյանքը. հասանելի էին քաղաքային ծառայությունները, աշխատում էր կոմունալ բլոկը, քաղաքային իշխանությունները կատարում էին ժողովրդի կողմից իրենց վստահված գործառույթները։

– Այսինքն՝ քաղաքը մնաց զարգացումների լուսանցքո՞ւմ, թե՞ քաղաքը չխառնվեց ակցիաներին։

– Քաղաքը շարունակեց ծառայել իր քաղաքացիներին. դա է միակ պատասխանը։ Ի՞նչ եք կարծում, եթե ցուցարարները փողոցում արտահայտում են մի դիրքորոշում, որի հետ, հնարավոր է, ամբողջապես համաձայն չէր Երևանի ավագանու մեր խմբակցությունը, ուրեմն Երևանի քաղաքապետարանը չպե՞տք է փողոցը մաքրեր ու քաղաքային լուսավորություն ապահովեր։ Քաղաքն իր բնակիչների համար է աշխատում, իսկ այլակարծությունը սահմանադրությամբ երաշխավորվող իրավունք է։

– Դուք ամեն կերպ ընդգծում եք, որ Երևանի քաղաքապետարանը ոչ քաղաքական կառույց է։

– Այո՛, Երևանի քաղաքապետարանն ապա­ քաղաքական կառույց է, որը, սակայն, ձևա­վորվում է քաղաքական գործընթացի՝ ընտրությունների միջոցով։ Քաղաքապետարանի գործառույթը քաղաքի մենեջմենթն է, արդյունավետ կառավարումը։ Եթե քաղաքի գործառույթները քաղաքականացվեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի. ասենք՝ անգամ երբ քաղաքական անհամաձայնություն լինի ավագանու տարբեր խմբակցություն­ ների միջև, ու փողոցները չբարեկարգվեն, կանաչ տարածքները չխնամվեն։ Ասենք՝ սա քաղաքական կառույց է, մենք տարաձայնություններ ունենք, մինչև համաձայնության չգանք, ոչ մի աշխատանք, նորմա՞լ կլինի։ Աբսուրդ է, չէ՞։

– Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեք Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիաները կամ կոչերը սոցցանցերում:

– Երևանի քաղաքապետը վայելում է Երևանի բնակիչների վստահությունն ու հարգանքը։ Դրա պարզագույն ապացույցը նվազագույնը նույն այդ Ֆեյսբուքում քաղաքապետի համակիրների աջակցության կոչերն են։ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք բարեկարգվել են փողոցներ ու բակեր, վերակառուցվել ու վերանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, վթարային շենքերից ավելի քան 600 ընտանիք տեղափոխվել է նորակառույց շենքեր, բազմաթիվ այգիներ են վերակառուցվել... թվարկելը երկար կարող եմ շարունակել։ Խնդրում եմ հակադարձեք ինձ՝ բերելով նախկին քաղաքապետերի աշխատանքներից օրինակներ։ Գիտեք, փոփոխությունները, հեղափոխություններն ինքնանպատակ չեն կամ գոնե չպետք է ինքնանպատակ դառնան։ Ալիքի տակ ընկնել, գալ պահանջել մի մարդու հրաժարականը, ով այդքան աշխատանք է արել, ու ասել, թե հեղափոխություն է, և այլն, և այլն… այս ամենը երեխայություն է հիշեցնում։

– ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս ասել էր, որ չի խրախուսում բողոքի ակցիաների կամ փողոց փակելու միջոցով հարցեր լուծելը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը քաղաքապետի հրաժարականի համատեքստում։

– Ռացիոնալ կոչ է։ Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբար փողոցում լուծել։ Հարկավոր է բոլոր հարցերը լուծվեն քննարկման, համագործակցության և օրենքով սահմանված ճանապարհով։ Ի վերջո, այս պետական կառավարման բոլոր կառույցներին միավորում է ամենակարևորը. աշխատանք ի շահ մեր համաքաղաքացիների, ուստի ժամանակն է, որ քաղաքական իրողությունը փողոցային պայքարից տեղափոխվի աշխատանքի ու համագործակցության դաշտ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում