Կարպիս Փաշոյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար
Լրագրող Կարպիս Փաշոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Փաշոյանը։
«Ես արդեն նոր աշխատանք ունեմ: Այսօր նշանակվեցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Շարժառիթը մեկն է. նպաստել հեղափոխության արձանագրած նվաճումների ու արդյունքների պահպանմանը, ինչպես նաեւ իմ փոքրիկ ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառուցման դժվարին գործում:
Վստահ եմ, լրատվամիջոցների, լրագրողների և առհասարակ հանրության հետ կկարողանանք արդյունավետ համագործակցել ու աշխատել: Ինչ խոսք, հետաքրքիր աշխատանք է: Դե ի գործ»: