Նոր ֆիլմ ֆուտբոլային աշխարհում. «Փախուստ «ՊՍԺ»-ից»
Այս մրցաշրջանի սկզբում ֆուտբոլային թիմերի ահն ու սարսափը փարիզյան «ՊՍԺ»-ն էր, սակայն մի քանի ամիս անց այդ կարծիքը փոխվեց: Թեև դեռ չի սկսվել տրանսֆերային պատուհանի բացումը, սակայն արդեն հիմա փարիզյան թիմը խոսում է մեգատրանսֆերների իրականացման մասին:
Մյուս կողմից՝ պետք է նշել, որ այդ տրանսֆերներին զուգընթաց տեղի են ունենալու նաև ակումբից հեռացումներ: Ու փաստացի ակումից կհեռանան շատերը, ովքեր համարվում են համաշխարհային ֆուտբոլի աստղեր (Նեյմար, Անխել Դի Մարիա, Յուլիան Դրաքսլեր, Էդինսոն Կավանի և այլն):
Երեկ հարցազրույցի ժամանակ փարիզյան թիմի ֆրանսիացի աստղ Կիլին Մբապպեն խոսել է նաև իր ապագայի մասին ու նշել, որ հաջորդ մրցաշրջանում կմնա, սակայն մինչ պայմանագրի ավարտը դժվար թե:
Փաստացի փարիզյան ակումբից սկսվել է մի մեծ փախուստ, որը տրամաբանական է բոլորի համար՝ բացառությամբ ակումբի ղեկավարության: Միգուցե եկել է ժամանակը, որ միլիարդներ ունեցող ղեկավարները հասկանան, որ առաջնային ոչ թե փողն է ու տրանսֆերները, այլ թիմի ոգին ու գաղափարախոսությունը: