Ջանլուիջի Բուֆֆոն այսօր «Յուվենթուսի» կազմում կանցկացնի իր վերջին հանդիպումը
Ֆուտբոլային մրցաշրջանն ավարտվում է, ու դրա հետ մեկտեղ ավարտվում է նաև մի շարք ֆուտբոլիստների կարիերան: Վստահորեն պետք է նշել, որ ֆուտբոլային աշխարհը կամաց-կամաց պատրաստվում է Թուրինի «Յուվենթուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի կարերայի ավարտին:
Արդեն երեկ համացանցում հայտնվեց Բուֆֆոնի հուզիչ նամակն այն մասին, որ նա այսօր կանցկացնի իր վերջին հանդիպումը:
Հավելենք նաև, որ իտալական ու անգլիական սպորտային պարբերականները ակտիվորեն գրում են, որ Բուֆֆոնը Յուրգեն Կլոպի խնդրանքով մեկ մրցաշրջան կխաղա «Լիվերպուլում»: Պարբերականները փաստում են նաև, որ այս առաջարկը կլինի իտալացու վերջին հույսը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար: