Ագարակում հացադուլ անող քաղաքացին հրաժարվել է նաև ջրից․ նրա ինքնազգացողությունը վատացել է (ֆոտո)
Արդեն 4 օր է` Սյունիքի մարզի Կուրիս (նախկին Կուրավանք) գյուղի բնակիչ 31-ամյա Բորիս Անդրեասյանը հացադուլ է հայտարարել։
Նա պահանջում է հեռացնել Ագարակի պղինձամոլիբդենային հանքարդյունաբերությունն իրականացնող ռուսական ընկերությանը տարածքից, քանի որ վերջիններիս ախորժակը բացվել է, և թալանում են ամբողջ ընդերքը։
Երեկ՝ մայիսի18-ին, Անդրեասյանի ինքնազգացողությունը վատացել, է և բժիշկներ են հրավիրել։ Չնայած դրան, այսօր արդեն նա նաև հրաժարվել է ջրից։
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել էր հանքարդյունաբերության աշխատանքները։ Սակայն, ինչպես NEWSPRESS.am—ին փոխանցեցին Անդերասյանի ընկերները, այս գիշեր աշխատանքները վերսկսկվել են, ինչի պատճառով էլ 31-ամյա երիտասфրդը հրաժարվել է նաև ջրից։
Այս պահին նրա առողջությունը վտանգված է։ Ընկերները հորդորում են երկրի նորանշանակ վարչապետին ու պատկան մարմիններին՝ տեր կանգնել ստեղծված իրավիճակին։