Քաղաքապետարանը դիմել է ոստիկանապետ Օսիպյանին
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ քաղաքացիների՝ քաղաքապետարան ներխուժելու դեպքի առթիվ:
«Հարգելի պրն Օսիպյան,
օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասված է հայտարարության մեջ: