Աշխատանքից ազատվել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն ու առաջին տեղակալ Հունան Պողոսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
ՀՀ նախագահի հրամանագրերը՝ ստորեւ.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի.
Հունան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»: