Եվս մեկ փաստ այն մասին, որ «Ռեալը» կգնի Նեյմարին․ Լևանդովսկին այլևս չի հետաքրքրում «Ռեալին»
Վերջին 2 օրում Նեյմարի հավանական տրանսֆերը «ՊՍԺ»-ից դեպի «Ռեալ» դառնում է հավանական։ Հայտնի է արդեն Նեյմարի հրաժարագինը, հայտնի է արդեն այն հավանական թեկնածուն, ով կգնի Նեյմարին։
Հայտնի է, որ Ռոնալդուն նույնպես ցանկանում է, որ Նեյմարը խաղա «Ռեալում»։ Հայտնի դարձավ նաև, որ Մադրիդի «Ռեալն» այլևս չի հետաքրքրվում Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերով։
Ամիսներ առաջ ակտիվորեն քննարկվում էր Լևանդովսկու հավանական տրանսֆերը, քանի որ Նեյմարի տեղափոխությունը դառնում էր անհնար, սակայն արդեն այսօր գերմանական սպորտային պարբերականները նշեցին, որ արքայական ակումբը այլևս չի հետաքրքրվում այդ տրանսֆերով։