Հայաստան, մենք գալիս ենք, բայց համերգ չի լինելու․ Սերժ Թանկյան
«Հայաստան, մենք գալիս ենք: Բայց համերգ չի լինելու, չգիտեմ՝ ով է նման բան հորինել»:
Այդ մասին Ինստագրամի իր էջում գրառում է կատարել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը:
Հիշեցնենք, որ Թանկյանը Զվարթնոց օդանավակայան կժամանի այսօր ժամը 20:05-ին, իսկ 21։00-ին կլինի Հանրապետության հրապարակում: