Հավայան կղզիներում հրաբուխի ժայթքման պատճառով մարդկանց տարհանում են
Հավայան կղզիների Մեծ կղզու Կիլաուեա հրաբուխը սկսել է լավա և մոխիր ժայթքել, տեղի իշխանությունները Լեիլանի-Էսթեյթս բնակավայրից տարհանել են մոտ 1,5 հազար մարդու, որը գտնվում է աղետի գոտում։ Հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նախօրեին ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հրաբխի շրջանում արձանագրել է մի քանի ստորերկրյա ցնցում 5,0 մագնիտուդ ուժգնության։
Կիլաուեան համարվում է աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը։