ՉԼ. եզրափակիչ, թե՞ պայքար «Ոսկե գնդակի» համար
NEWSPRESS.am SPORT-ը մի քանի անգամ արդեն անդրադարձել է, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում այս տարի առաջին տեղում ընթանում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամմեդ Սալլահը, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածում «այդ գործին» խառնվեց նաև Ռոնալդուն, ով իր հետևից առաջ է տանում իսպանական ակումբին։
Այս տարի «Ոսկե գնդակի» համար պայքարը մի փոքր բարդ է, քանի ակումբային մրցաշրջանից զատ ամռանը Ռուսաստանում կկայանա Աշխարհի առաջնությունը, որից շատ բան է կախված։
Կարելի է նշել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ու ակումբային մրցաշրջանի ավարտը «Ոսկե գնդակի» համար պայքարի առաջին փուլն է, որը անցավ Սալլահի առավելությամբ, սակայն երկրորդ փուլում խնդիրներ կլինեն եգիպտացու մոտ, քանի որ պորտուգալացիները մի քանի գլուխ բարձր են կանգնած եգիպտացիներից։
Իսկ առջևում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, քանի որտեղ շատ բան կորոշվի։ Իսկ մեկ բան հստակ կարելի է նշել, որ ֆուտբոլային աշխարհը մի փոքր առավելությամբ ցանկանում է «Լիվերպուլի» ու Սալլահի հաղթանակը, քանի որ աշխարհի աչքերի առաջ նրանք իրոք արժանի են այդ գավաթին։