Ողբերգական դեպք Լոռիում. Դսեղ գյուղում ինքնասպան է եղել 46-ամյա տղամարդը. հայտնաբերվել է երկտող. Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 29-ին, Լոռու մարզում տեղի է ունեցել ինքնասպանություն: Փաստի առթիվ, Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում
Ժամը 19։00-ի սահմաններում Դսեղ գյուղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ գյուղի բնակիչն իրենց տան սենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Ոստիկանները պարզել են, որ ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի՝ 46-ամյա Արսեն Ղ.-ն։
Ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Հագուստներիս ձեռք մի տվեք, ես հոգնել եմ կյանքից, ձեզ մնաք բարով եմ ասում, հարազատներ։ Եղբայրս, ներող կլինես քո ախպորից, ով ճիշտ քայլեր չարեց, ինձ կթաղեք հորս կողքին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում