Բրիտանական բուքմեյքերները խաղադրույք են սահմանել, թե ինչ կլինի արքայազն Ուիլյամի երեխայի անունը
Բրիտանական թագավորական ընտանիքը համալրվել է ևս մեկ անդամով՝ ծնվել է արքայազն Ուիլյամի երրորդ երեխան: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ երեխայի սեռը՝ տղա, սկսվեցին բուռն քննարկումները, թե ինչպես կանվանեն տղային:
Բրիտանական բուքմեյքերական գրասենյակներն անգամ խաղադրույքներ են ընդունում երեխայի հնարավոր անվան հետ կապված: Ավելի հավանական են համարում, որ նորածնին կանվանեն Արթուր:
Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամի տղան լույս աշխարհ էր եկել ապրիլի 23-ին Սենթ Մերի հիվանդանոցում՝ 3 կիլոգրամ 800 գրամ քաշով: Նույն օրը երեկոյան Քեյթ Միդլթոնը դուրս էր գրվել հիվանդանոցից և ավանդույթի համաձայն՝ արքայազն Ուիլյամի հետ հանրությանն էին ներկայացրել իրենց որդուն: Փոքրիկը բրիտանական գահի հինգերորդ գահաժառանգն է համարվում: