«Առյուծը» ցանկանում է անվանափոխել իր երկրի անունը
Սվազիլենդի թագավոր Մսվաթի Երրորդը հայտարարել է, որոշում է կայացրել երկրի անունը վերանվանել Է Սվատինիի Թագավորություն: Երկրի միապետն այդ մասին հայտարարել է Սվազիլենդի անկախացման 50-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:
Տոնախմբության մեկ այլ առիթն էլ հենց թագավորի 50-ամյակն էր:
«Է Սվատինին» թարգմանաբար նշանակում է «սվազիների երկիր»։ Երկրի անվանափոխությունը բոլորի համար անակնկալ էր, չնայած հենց ինքը թագավորը մի քանի անգամ հսնրային ելույթների ժամանակ Սվազիլենդը նոր անունով է կոչել:
Սվազիլենդի անվանափոխությունը երկրի բնակչության մի մասի մոտ դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ, ըստ բնակչության, Սվազիլենդի թագավորի առջև ավելի լուրջ խնդիրներ կան, քան երկրի անվանափոխությունը:
Աֆրիկյան այս երկրի թագավորին թարգմանաբար անվանում են «առյուծ», ով հայտնի է իր բազմակնությամբ, ինչպես նաև ավանդական սվազիական հանդերձանքների հանդեպ մեծ սիրով: