Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են ազատվել աշխատանքից
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էմիլ Տարասյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը.
Էմիլ Տարասյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման մեջ:
Վարչապետի պաշտոնակատարի մեկ այլ որոշմամբ՝ Արման Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ նույնպես իր դիմումի համաձայն։