Արագածոտնի մարզում կողաշրջվել է «Coca-Cola»-ի շշի խցաններով բարձված Volvo-ն (տեսանյութ). shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 24-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Արագածի վարչական տարածքում, Volvo մակնիշի AE 4382 EK համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Ըստ shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան բարձված էր «Coca-Cola»-ի շշի խցաններով։