«Քայլ արա, մերժիր Սերժիր». օր 10
Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է «Քայլ արա, մերժիր Սերժիր» շարժման հանրահավաքը առանց նախորդ օրերի ղեկավարների։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի և շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև տապալված բանակցություններից շուրջ մեկ ժամ անց ոստիկանությունը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել ցրել հավաքը։
Արցախի փողոցում ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ու ի թիվս բազմաթիվ ցուցարարների' բերման ենթարկեց նաև պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին։
Դատախազությունն ավելի ուշ հայտնեց, որ նրանք ձերբակալված են։