Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը վերականգնված է. ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել (ֆոտո)
Այս պահին Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում (Մաշտոցի պողոտա- Բաղրամյան պողոտա-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում) երթևեկությունը վերականգնված է:
Այստեղ կենտրոնացած են ոստիկանական մեծ ուժեր, այդ թվում՝ հատուկ ծառայությունների, ովքեր կանգնած են ճանապարհների մայթերին և թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին փակել փողոցը:
NEWSPRESS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ այստեղից բերման է ենթարկվել երկու քաղաքացի, նրանցից մեկը երիտասարդ տղա է, մյուսը տարեց ցուցարար: