«Ոստիկանը մերն ա…» վանկարկելով՝ ցուցարարները ճեղքեցին կարմիր բերետավորների պատը
Քիչ առաջ Կարմիր բերետավորների մի խումբ ժամանեց Հերացի-Կորյուն խաչմերուկ, որը փակել էին երիտասարդ ցուցարարները: Նրանք ճանապարհի բանուկ մասից հեռացրեցին ակցիայի մասնակիցներին և նրանց դիմաց պատ կազմեցին՝ խոչընդոտելով վերջիններիս առաջխաղացումը:
Երիտասարդ ակտիվիստներին հասավ Նիկոլ Փաշինյանը՝ իր խմբով և հորդորեց զերծ մնալ բախումներից:
«Կներեք ոստիկաններ ջան, դուք մեր երբայներն եք, մեքն չենք ուզում անախորժություն պարգևել ձեզ, ներողություն խնդրեք մեր կողմից ձեր ընտանիքներին մեր պատճառաց անախորժության համար, որ մեր պատճառով ձեր երեխաները կարոտում են ձեզ, բայց մի փակեք մեր ճանապարհը»,-ասաց Փաշինյանը և հորդորեց բոլորին վեր բարձրացնել ձեռքերը՝ գոչելով. «Ոստիկանը մերն ա, ոստիկանը մերն ա…»:
Ակցիայի բոլոր մասնակիցները հետևեցին նրա օրինակին և «ոստիկանը մերն ա…» վանկարկելով՝ ճեղքեցին կարմիր բերետավորների պատը: