Ո՞ւմ է երկրպագելու Պեպ Գվարդիոլան «Բավարիա» VS «Ռեալ» դիմակայության ժամանակ
Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ընթացքում սպորտային պարբերականներն ու վերլուծաբանները չէին կասկածում, որ անգլիական «Մանչեսթեր Սիթին» մեծ հաջողություններ կգրանցի։ Սակայն օրեր առաջ պարզ դարձավ, որ Պեպ Գվարդիոլայի թիմը դուրս մնաց մրցաշարից դեռ 1/4 եզրափակչից։
Իսպանացի մասնագետը չի կոտրվել և ինչպես հաղորդում են անգլիական պարբերականները, նա կփորձի նոր մեգատրանսֆերներ իրականացնել, որ կարողանա հաջորդ տարի հաղթել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը։
Պեպ Գվարդիոլան խոսել է նաև «Բավարիա» VS «Ռեալ» դիմակայության մասին ու նշել, որ երկրպագելու է մյունխենյան թիմին, քանի որ իրենք ու կատալոնական «Բարսելոնան» դուրս են մնացել մրցաշարից, ու նա կերկրպագի մյունխենցիներին։
Այս պատասխանը սպասելի ու տրամաբանական էր, քանի որ մինչ Անգլիա գալը Պեպը «Բավարիայի» գլխավոր մարզիչն էր։