Ռուսաստանն արտաքսել է վրացի դիվանագետին
Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը Վրաստանի շահերի գծով աշխատակցին: Այս մասին գրում է iz.ru-ն՝ հղում անեով ՌԴ ԱԳՆ-ին:
Արտաքսված դիվանագետին յոթ օր ժամանակ է տրվել Ռուսաստանի տարածքը լքելու համար: Ռուսաստանի այդ քայլը պատասխան է Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսիում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունում Ռուսաստանի շահերի գծով աշխատակցի արտաքսմանը:
Ռուս դիվանագետի արտաքսումը պայմանավորված է եղել Սկրիպալի գործով:
Հիշեցնենք, որ Լոնդոնը մեղադրում է Մոսկվային՝ բրիտանացի գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու մեջ: