Ամենապատմական լուսանկարները «Էլ Կլասիկոներից»․ մաս 1 (լուսանկարներ)
Ժամանակակից ֆուտբոլը գեղեցիկ է ուժեղ ու դրամատիկ հանդիպումներով։ Գեղեցիկ ու դրամատիկ են լինում Աշխարհի առաջնության եզրափակիչները, Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումներն ու եվրոպական թոփ առաջնությունների ուժեղ թիմերի դիմակայությունները։
Այս հանդիպումների կողքին լինում են նաև համեստ թիմերի խաղեր, որոնց ժամանակ տեղի են ունենում պատմական իրադարձություններ։ Ու շատ ժամանակ ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ հանդիպումների ցուցակում լինում են նաև համեստ թիմերի հանդիպումները։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ ֆուտբոլային աշխարհն ու երկրպագուները սիրում են դերբիները։ Վերջին 1-2 տարում դիտարժան է դարձել Իտալիայի առաջնությունը։
Դիտարժանության տեսանկյունից ամենադրամատիկ առաջնությունն այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգան է։ Բայց հանուն արդարության պետք է նշենք, որ «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև «Էլ Կլասիկոն» եղել ու մնում է ֆուտբոլային աշխարհի թիվ մեկ հանդիպումներից մեկը։
NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է ամենապատմական լուսանկարներն «Էլ Կլասիկո»-ներից։