Հենրիխ Մխիթարյանի 5 լավագույն գոլերը՝ Դորտմունդի Բորուսիայի կազմում (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ում լավագույններից մեկն է։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա աչքի չընկավ, քանի որ գտնվում էր պարոն Ժոզեի հսկողության տակ, սակայն երկրորդ հատվածում մենք տեսնում ենք բոլորովին այլ Մխիթարյանի։
Բայց հանուն արդարության պետք է նշել, որ Մխիթարյանի կարիերայի լավագույն ժամանակահատվածը դորտմունդյան շրջանն էր։ Հատկապես վերջին մրցաշրջանը, որի ժամանակ հայ ֆուտբոլիստը դարձավ Գերմանիայի բունդեսլիգայի՝ այդ տարվա լավագույն ֆուտբոլիստը։
Այդ շրջանում Մխիթարյանն ուժեղ էր, անկասելի ու ամենավտանգավորն էր իր դիրքում։ Մխիթարյանն ինքը, ինչպես նաև հայ երկրպագուները վստահ են, որ «Արսենալ»-ում Հենոն կցուցադրի ավելի լավ ֆուտբոլ, քան Դորտմունդում էր։