Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՆոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Տանք, հանգիստ ապրենք». Երևանում հողեր հանձնելը խրախուսելը ծաղրող պաստառներ են փակցվել (լուսանկարներ)
Կատարը մեղադրել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին«Հերիք ա՝ կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (տեսանյութ)Փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը (լուսանկարներ)Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓԾ-ն տեղեկացնում է փակ ճանապարհների մասինՀայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհինԲերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել
Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան
Հասարակություն

Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը գործի է դրել բոլոր լծակները․ NEWSPRESS-ի հրապարակումները նրա սրտով չեն (ֆոտո)

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան խիստ անհանգստացած է։ Նրան մտահոգել են NEWSPRESS․am-ի հրապարակումները, որոնք առնչվում են իր անվան հետ։ Չգիտես ինչու, 40 տարվա մանկավարժին թվում է, թե իր անհաջողությունների կամ ընկնող վարկանիշի համար մեղավոր են մեր կայքի հրապարակումները։ Անկեղծ լինելու համար, պետք է նշենք, որ մենք հրապարակել ենք այն, ինչ իրականում տեղի է ունենում Ախալցխայի միակ հայկական դպրոցում։

Հիշեցնենք, որ Սուսաննա Ակոպովան դպրոցում հակահայկական տրամադրություն է ստեղծում՝ անհիմն հետապնդում է հայերենի լավագույն մասնագետին, կրճատել է հայոց լեզվի ժամերը, արգելում է խոսել Հայոց ցեղասպանությունից։ Նա նույնիսկ հանել է դպրոցի հայատառ ցուցանակը։ Այս մասին հրապարակումներից հետո, մեր խմբագրություն մեկը մյուսի հետևից սկսեցին զանգեր կատարել անձինք, ովքեր պահանջում են հանել նյութերը։

Մասնավորապես, Ակոպովայի բարեկամներից մեկը (ում անունը դեռևս հարկ չենք համարում հրապարակել-հեղ.) ՀՀԿ-ի իր մերձավորների միջոցով փորձել է ճնշում գործադրել NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրենի վրա (այդ մասին հայտնում են ՀՀԿ-ի մեր աղբյուրները)։ Իսկ ավելի կոնկրետ՝ նա խնդրել է ՀՀԿ-ական իր «ծանոթին» «գործ սարքել» տնօրենի վրա և պահանջել նրանից հեռացնել հրապարակումը։

Սա, իհարկե, ինքնապաշտպանության փորձ է, որն է՛լ ավելի է ապացուցում, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես մեզ հայտնել են Ախալցխայի մեր աղբյուրները։

Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենի հարցազրույցի հրապարակումից հետո, Սուսաննա Ակոպովան իր մտերիմների շրջանակում հայտարարել է, թե իբր նյութը գրվել է «մատից հոտ քաշելով», և ինքը նման բան չի ասել։

Ի գիտություն՝ մեր խոսակցությունը Սուսաննա Ակոպովայի հետ ձայնագրված է՝ սկզբից մինչև վերջին բառը։ Ավելին՝ հրապարակման մեջ չենք ընդգրկել խոսակցությունից որոշ հատվածներ (ձայնագրությունը պահպանված է)։

Մեր հրապարակումներից հետո, տնօրենը նաև ակտիվ «հետաքննություն» է սկսել մանկավարժների շրջանում՝ պարզելու, թե ովքեր են տեղեկատվության տարածողները։ Հայոց լեզվի ուսուցչուհի Աստղիկ Պետրոսյանը հայտնվել է, բառիս բուն իմաստով, նրա կիզակետում։ Ուսուցչուհու թիրախավորվելու պատճառն այն է, որ նա վիրավորված է տնօրենից, և կասկածները հիմնականում ընկնում են նրա վրա։

Տնօրենը պարզապես չի ուզում հաշտվել այն մտքին, որ խնդիրն ի սկզբանե ներկայացրել են մարդիկ, ովքեր իսկապես անհանգստացած են դպրոցի ճակատագրով։

Տնօրենին դուր չի եկել նաև այն, որ հրապարակել ենք դպրոցի հայատառ ցուցանակը վրացերենով փոխարինելու մասին։

Ուսուցիչներից մեկը՝ Նարինե Մարաբյանը, իբրև արդարացում, հրապարակման տակ մեկնաբանել է.

«Տնօրենը մեղք չունի՝ Վրաստանի իշխանություններն են պահանջում․․․»։

Խնդիրն էլ հենց դա է, որ իշխանությունները պահանջում են, իսկ հայ համայնքն ընդվզելու և իր տեսակը պահպանելու փոխարեն՝ ենթարկվում է և անում ավելին, քան իրենից պահանջում են։

Մեկ այլ ուսուցչուհի Ռոզա Պետրոսյանն էլ, ով ներկայացել է որպես հայոց լեզվի մասնագետ, նշել է, թե Վրաստանի իշխանությունն իբր այս ամենի հետ կապ չունի, չի պարտադրում, ու իրենք էլ չեն վախենում․

«Ապրում ենք ժողովրդավար Վրաստանում, ուր ազգային փոքրամասնություններն ունեն շատ ավելի իրավունքներ, ազատ և ճիշտը խոսելու հնարավորություն և ավելի պաշտպանված են օտար հողում, քան, ցավոք սրտի, դուք Հայաստանում»։

Իսկ եթե դա իրոք այդպես է, ապա ավելի վատ, քանի որ եթե Վրաստանի իշխանությունը չի պարտադրում հայաթափել դպրոցը, կրճատել հայերենի ժամերը և հանել հայերենով գրված ցուցատախտակը, ապա նշանակում է, որ դա հենց տնօրենի կամքի դրսևորումն է, և նա միգուցե իշխանությունների աչքը շոյելու համար, ինքնակամ հանել է հայերենը և տեղադրել վրացերենով ցուցանակ։

Հարկ է նկատել նաև, որ ցուցանակի հետ կապված հրապարակմանն ի պատասխան, նյութի հեղինակի՝ Արմինե Մկրտումյանի, անձնական էջին փոքրիկ տեսանյութ է ուղարկել Ասյա Երանոսյան-Բաբոյանը։

Տեսանյութում դպրոցի պատին, պարզ չէ, թե կոնկրետ որտեղ, փակցված է Թումանյանի քառատողերից մեկը՝ ընդամենը 4 տող․

Ողջույն, ողջույն ձեզ հին ու նոր,
Արի, բարի ընկերներ,
Արարատի կողմից էսօր
եղբայրական երգ ու սեր:
Հովհ. Թումանյան

Եվ նույնը՝ վրացերենով․․․ մեկնաբանություններ չկան։

Այս տեսանյութի հետ կա նաև ռուսերենով գրառում. «Միգուցե երբևԷ դուք կամաչեք այն անհեթեթության համար, որը գրել եք» («Может быть вам когда-нибудь будет стыдно за ЧУШЬ которую написали»):

Զերծ մնանք ավելորդ որակումներից և պարզապես նշենք, որ ուղարկված՝ Թումանյանի անվան դպրոցի պատին փակցված ցուցանակը՝ Թումանյանի քառատողով, մեր հրապարակման հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ մենք նշել ենք, որ աղբ է նետվել դպրոցի մուտքի ցուցանակը (կա լուսանկար-հեղ.)։ Իսկ եթե դպրոցում շատ են համարում Թումանյանի քառատողով ցուցանակն ու դա են ի ցույց դնում, թե՝ տեսեք, մի բան դեռ մնացել է պատին, ապա չի բացառվում, որ այդ քառատողն էլ վաղը հայտնվի աղբարկղում։

Արմինե Մկրտումյան