«Ձմեռային բալենիի» հակահրդեհային համակարգն ապօրինաբար տնօրինում էր մասնավոր ընկերություն
Կեմերովոյի առևտրա-զվարճանքի «Ձմեռային բալենի» կենտրոնը պահպանում էր մասնավոր կազմակերպությունը, որն ապօրինաբար իր վրա էր վերցրել կենտրոնի հակահրդեհային պահպանության հարցը։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հաղորդել է փորձագետ Սվետլանա Տերնովան։
«Ըստ պայմանագրի՝ պահպանող կազմակերպությունն իր վրա է վերցրել կառույցի հրդեհային համակարգի սպասարկման հարցը, նույնիսկ տարածքին հարող 50 մետր տարածությունը համարվում էր նրա սպասարկման տարածք։ Մասնավոր պահպանվող կազմակերպությունները ստեղծվում են բացառապես պահնորդական ծառայությունների համար։
Հրդեհների պրոֆիլակտիկան ծառայությունների թվում էր, որը պահնորդական կազմակերպության պարտականությունը չէր»,- ասել է Տերնովան։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրա-ժամանցային կենտրոնում հրդեհ է բռնկել։ Հրդեհին զոհ էր դարձել 64 մարդ, այդ թվում շուրջ 40 երեխա։ Քրեական գործ է հարուցված, ձերբակալվել է 7 անձ։