Սպիտակ տան խորհրդականները հորդորում են Թրամփին՝ ավելի կոշտ լինել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները պնդում են, որ ԱՄՆ-ից ռուս դիվանագետների արտաքսումից հետո ավելի խիստ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ռուսաստանի դեմ։ Այդ մասին հաղորդում է NTV.ru-ն:
Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին Միացյալ Նահանգների վարչակազմը քննարկում է Ռուսաստանի Դաշնության դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Ինչպես նշում է New York Times-ը, Սպիտակ տան գլխավոր խորհրդականները փորձում են համոզել Թրամփին, որ պետք է փոխի իր ներկայիս մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ ու դառնա ավելի կոշտ։
Սակայն Թրամփը դեռ որոշում չի կայացրել: Պարբերականը նշում է նաև, որ նախագահը դեռ չի ցանկանում ավելի բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։