Կեմերովոյի զոհերի իրական թիվը անցնում է 300-ը (լուսանկարներ)
Մարտի 26-ի երեկոյան «Зимняя вишня» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհերի թվի մասին լուրեն ակտիվացել են: Այն գնալով աճել է: Մասնավորապես խոսք էր գնում աներևայական թվերի մասին՝ ավելի քան 300 զոհ:
Այս մասին գրում է mk.ru-ն:
Մատնանշվում էին Կեմերվո քաղաքի մոտակա այն բնակավայրերը, որտեղից ավտոբուսներով բերել են երեխաներին՝ սեանսին: Այս տեղեկատվությունը պաշտոնապես չհաստատվեց:
Հիշեցնենք, որ պաշտոնապես առայժմ համարվում է մահացած 67 մարդ: Հրդեհի պահին ցուցահանդեսը անցկացվել է երեք դահլիճում՝ ընդհանուր 542 նստատեղով: Հայտնի չէ՝ արդյո՞ք բոլոր մահացածները եղել են նույն կինոսրահում, թե՞ երկու տարբեր: Այնուամենայնիվ, մարտի 25-ի առավոտյան, ըստ «Зимняя вишня» կայքի հրապարակած թվերի՝ վաճառված է եղել 286-ից 161 տոմս: Ամենայն հավանականությամբ, մնացած տոմսերը հետո վաճառվել են:
Բացի այդ, 5 տարեկանից ցածր երեխաների նստատեղերի համար տոմսեր նախատեսված չեն, և զոհերի թիվը հաշվելիս, դա բոլորովին հաշվի չեն առել:
Մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ իրականում զոհերի թիվը եղել է 384-ը: Այս մասին էլ գրում է Zen.yandex.ru-ն՝ բլոգերի կատարած ուսումնասիրության համաձայն: