Արգամիչի վարորդ Գոքորի եղբոր տղան փոքրիկ փախուստի է դիմել․ նրա ղեկավարած ՋՕԸ-ն խոշոր պարտքեր էր կուտակել
NEWSPRESS.am-ին հայտնի դարձավ, որ նախկին Ազատ ՋՕԸ-ն ոռոգման ջրի պարտքեր է ունեցել․ պարտքը հասնում էր միլիոնավոր դրամների։
Խոսակցություններ են պտտվում, որ այդ պարտքերը գոյացել են Ազատ ՋՕԸ-ի ենթակայության տակ գտնվող գյուղերի և հարակից տարածքներում մեծահարուստների՝ հողատարածքների ոռոգման ջրի չվճարելու հետևանքով։ Այսպես, թե այնպես հսկայական հողատարածքներն անխափան ոռոգվել են, թեև տարածաշրջանը ոռոգման ջրի խնդիր ունի․ նախ՝ մեծահարուստներին, հետո՝ մնացածներին, եթե հասնում է։
Ի վերջո, Ազատ ՋՕԸ-ի նախկին ղեկավար Արման Գևորգյանը Հայաստանում չի բնակվում, այլ Ազատ ՋՕԸ-ի լուծարումից հետո ընտանիքով տեղափոխվել է Իսպանիա։
Նշենք, որ Արման Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորի եղբոր տղան է, որի շնորհիվ էլ դարձել էր Ազատ ՋՕԸ-ի ղեկավար։
Խոսակցություններ են նաև պտտվում, որ պարտքը չվճարելու պարագայում քրեական գործ էր հարուցվելու՝ գոյացած պարտքերի համար․ այժմ Արման Գևորգյանը վաճառում է Հայաստանում մնացած իր ավտոմեքենաները՝ գոյացած պարտքը վճարելու համար։
Նշվում է, որ մեղքի իր բաժինն ունի Ազատ ՋՕԸ-ի ներկա և նախկին աշխատակից Հրաչը, ում աշխատանքից համայնքը դժգոհ է։ Այս համայնքների ոռոգման ջուրը տրամադրվում է անկանոն, բացի այդ, արդեն տարիներ է, ինչ չի գործում ներտնտեսային ցանցը․ Մրգավետ, Մխչյան և հարակից գյուղերը ոռոգման ջուր համայնքների ներսում չունեն, իսկ մշակովի հողատարածքների ջուրն ըստ ցանկության է։