«Առավոտ». Բարակ շերտով մի հատ «սվաղ» են անում, հորդառատ անձրևից հետո էլ նորից ասֆալտը շարքից դուրս է գալիս
«Առավոտ» թերթը գրում է․
«Ամեն տարի Երևանի քաղաքապետարանը ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար միլիարդավոր դրամներ է ծախսում, բայց հաջորդ տարի կրկին նորոգման անհրաժեշտություն է առաջանում: Ամեն անգամ նման փողոցները կարկատաններով ու ասֆալտի բարակ շերտով մի հատ «սվաղ» են անում, հորդառատ անձրևից հետո էլ նորից ասֆալտը շարքից դուրս է գալիս:
Հնարավոր չէ՞ ասֆալտապատում այնպիսի որակով անել, որպեսզի երկար տարիներ ծառայի, բողոքում են երևանցիները: Երևի՝ չէ. այստեղ միլիարդներ են շրջանառվում, որոնք միշտ «օգուտների» հնարավորություն են տալիս: Համենայնդեպս, մասնագետները պարբերաբար ասում են՝ ճանապարհաշինությունն ու ասֆալտապատումը ատկատների ամենայուղոտ պատառն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում