Երեխեքի գլուխներն ուտում են, գործն էլ կարճում են, քցում կողքի, բա սենց պետություն կլինի՞. զոհված զինվորի մայր (տեսանյութ)
«Իմ որդուն սպանել է նրա հրամանատարը»։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում իրենց բողոքը հայտնեցին խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, ովքեր պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանությունը:
Նրանցից Իրինա Ղազարյանը՝ Արթուր Ղազարյանի մայրը, ասաց, որ դիմել է բոլոր պատկան մարմիններին, բայց ոչ ոք գործին ընթացք չի տվել։
«Ի վերջո, տղա ենք տալիս բանակին, իրանք էլ տանում, գլուխները ուտում են, գործն էլ կարճում, քցում են կողքի։ Բա սենց պետություն կլինի՞»,- ասաց կինն ու ավելացրեց, որ ով էլ փոխվի, ինչ նախարար էլ նշանակվի, ինքը մինչև վերջ գնալու է ու բացահայտելու է ճշմարտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում