Պետությունը զինվորի մայկա-տրուսիկի հոգսը թողել է նրա ծնողի վրա. Փաշինյան
Եթե զինվորի ծնողը հնարավորություն չունենա իր ծառայող զինվորին մայկա-տրուսիկ ուղարկել, ուրեմն այս ստահոդ պետության զինվորը կմնա առանց ներքնաշորերի՝ քաբաբային, դիֆերամբային ֆոնին: Այս մասին այսօր քառօրյա նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը զինվորի մայկա-տրուսիկի հոգսը թողել է նրա ծնողի վրա:
Նրա խոսքով՝ հեռու չէ այն ժամանակը, երբ զինվորի ծնողի ուսին կդրվեն Կալաշնիկովի ավտոմատները, տանկերի շղթաները և անգամ Իսկանդերի վառելանյութն ապահովելու գործը։
«Ստահոդ պետություն։ Ահա այս երևույթի կերտման ականատեսն ենք դառնում բոլորս»,- ասաց Փաշինյանը։