Մանկամիտ Ֆարմանյանը (ֆոտո)
Ինչպես գիտենք, երեկ ՌԴ նախագահի ընտրություններն էին, որին որպես օտարերկրյա պետության դիտորդ, եղել են ներկայացուցիչներ նաև Հայաստանից: Դիտորդների մեջ են եղել Էդ. Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Սամվել Ֆարմանյանը և այլք:
Նրանցից ամենաակտիվը թերևս Սամվել Ֆարմանյանն էր, ով բավականին օպերատիվ ինֆորմացիա էր տալիս հանրությանը՝ ֆեյսբուքում կիսվելով իր լուսանկարներով:
Ստորև ներկայացնում ենք Ֆարմանյանի լուսանկարները, որից պարզ է դառնում, թե ինչ լրջության և մակարդակի պատվիրակություններ ենք ուղարկում այլ երկրներ և, թե ինչ աստիճանի կարևորության գործերով են նրանք այնտեղ զբաղված լինում:
Այս մանկամիտ դրսևորումները, սակայն, հաստատապես ի փառս Հայաստանի չեն և խոսում են միայն պարզունակ մտածողության մասին: Ո՞ւր ես գնացել և ինչո՞վ ես զբաղված, հայրենի ազգընտիր: