Երևանում անցկացվելու է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար․ ասուլիս՝ «Անդրադարձ» մամուլի ակումբում
Մարտի 19-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի, գլխավոր մրցավար Խաչիկ Նարգիզյանի և Երևանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Սեդրակյանի մամուլի ասուլիսը:
Թեման` Մարտի 24-ին արդեն 11-րդ անգամ Երևանում անց է կացվելու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը:
Ավանդական դարձած մրցաշարին այս տարի կմասնակցի շուրջ 1000 մարզիկ Երևանից և ՀՀ մարզերից:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: