Մանկավարժներին պետք է զրկել քարոզչություն իրականացնելուց. Գևորգ Պետրոսյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց բժիշկներին և մանկավարժներին արգելել նախընտրական քարոզչություն իրականցնելուց:
Այս մասին նա հայտարարեց ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
«Չե՞ք տեսնում, որ էստեղ կա այն մտավախությունը, որ կպատճառաբանեն, թե քարոզչությունն իրականացնում են աշխատաժամից դուրս։ Ի՞նչն է խանգարում նրանց էլ զրկել քարոզչություն կատարելու իրավունքից»,-ասաց Գևորգ Պետրոսյանը: