Հայաստանում սպառողների հիմնական իրավունքները. «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Կարեն Չիլինգարյանը և Արմեն Պողոսյանը
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Պահպանվո՞ւմ են, արդյոք, Հայաստանում սպառողների հիմնական` անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսելի լինելու իրավունքները:
Մարտի 15-ին, ժամը 13.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում թեմային կանդրադառնան «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: