«Անդրադարձ» մամուլի ակումբը կհյուրընկալի հուշարձանագետ Սամվել Կարապետյանին
Մարտի 14-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Թեման` Լույս է տեսել Մեծ և Փոքր Հայքերի գավառների ուսումնասիրությանը նվիրված «Հայաստանի պատմություն» գրքաշարի երրորդ հատորյակը, որը ներկայացնում է Արծկե գավառը:
Գրքի շնորհանդեսից զատ ասուլիսին անդրադարձ կկատարվի նաև հիմնադրամի` նախորդ տարի իրականացրած հիմնական աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին, Հայաստանում և հարևան երկրներում գտնվող հայկական հուշարձանների վիճակին:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: