Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դրական վերաբերմունք է ցույց տվել Հվ․ Կորեայից ժամանած պատվիրակությանը
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայից ժամանած պատվիրակությանը հայտնել է, որ ցանկանում է աշխուժացնել Հարավային Կորեայի հետ մերձեցման գործընթացը: Մինչ այս պահը Կիմ Չեն Ինը, ով ղեկավարում է Հյուսիսային Կորեան 2011 թվականից ի վեր, երբ մահացավ նրա հայրը, Հարավային Կորեայից ոչ մի պաշտոնատար անձի չէր ընդունել, իսկ առհասարակ շատ հազվադեպ է օտարերկրյա պատվիրակություն ընդունում։
Հարավային Կորեայի պատվիրակության հետ բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նրանց ընթրիքի է հրավիրել, որին ներկա են եղել նաև նրա կինն ու քույրը: Հարավային Կերեայից մեկնած պատվիրակության անդամները տասն են, իսկ պատվիրակությունը գլխավորում է Հարավային Կորեայի Ազգային անվտանգության ղեկավար Չոն Իյ Յենը: