«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը ցմահ պաշտոն կստանա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սպասվում է, որ ՍԴ նախագահ կարող է ընտրվել ՀՀ արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, որին խորհրդարանն ընտրել է ՍԴ անդամ: Հատկանշական է փաստը, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ դարձավ, իսկ հետո ՍԴ նախագահ կընտրվի հին սահմանադրության պայմաններում. Սահմանադրության՝ ՍԴ-ին վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն ապրիլից:
Նոր սահմանադրության համաձայն` ՍԴ անդամ ընտրվում են 12 տարի ժամկետով, իսկ ՍԴ նախագահ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի: Մինչդեռ հին սահմանադրության համաձայն` ՍԴ անդամն ու ՍԴ նախագահը կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը:
Եւ հիմա Գ. Հարությունյանի հրաժարականն արագացնելով` իշխանությունները Հ. Թովմասյանին գրեթե ցմահ պաշտոնավարելու հնարավորություն են ընձեռել. Թովմասյանն այժմ 48 տարեկան է, եւ ստացվում է` առաջիկա 17 տարին կարող է հանգիստ լինել, որ ապագան ապահովված է:
Մեկ փաստ էլ. մինչեւ ՍԴ անդամ դառնալը ՀՀԿ-ական եղած Հ. Թովմասյանը ժամանակին անդամակցել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում