Կադրեր՝ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի նկարահանման հրապարակից (լուսանկարներ)
2004 թվականին նկարահանված «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլերեն ֆիլմը դարձավ։ Ֆիլմն առաջադրվեց երեք «Օսկարի»՝ լավագույն երաժշտության, դիմահարդարման և օպերատորական աշխատանքի համար անվանակարգերում։ Այս մեծ հաջողությունների հետ մեկտեղ Մել Գիբսոնի ֆիլմը քննադատվել է և առաջացրել բազմաթիվ տարակարծություններ։ Աշխարհի տարբեր երկրների հրեական համայնքի ներկայացուցիչները ֆիլմն անվանել են հակասեմիտական և քննադատվել են ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար։
Քննադատությունների մեծ ալիք բարձրացավ այն ժամանակ, երբ ֆիլմը լույս տեսավ և բոլորը սկսեցին հաճախել կինոթատրոններ։ Այդ ժամանակ կինոքննադատներն ու սովորական մարդիկ նշում էին, որ ֆիլմը դաժան է հասուն մարդկանց համար, իսկ երեխաների համար դա պարզապես արգելված ֆիլմ է, քանի որ պատկերված դաժան տեսարանները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա։
Այս քննադատություններին ի պատասխան՝ ֆիլմի ռեժիսոր Մել Գիբսոնը հարցազրույցներից մեկի ժամանակ նշում է․
«Ես ուզում էի, որ այն լիներ ցնցող և լիներ ծայրահեղ… Այնպես, որ նրանք տեսնեն, որ ինչ-որ մեկը կարող է դիմանալ այդ տանջանքներին և վերադառնալ սիրով ու ներումով՝ չնայած ուժեղ ցավին, տանջանքին և ծաղրանքին: Իրականում խաչելությունը եղել է ավելի դաժան, քան ցուցադրված է ֆիլմում»։
Չնայած բազմաթիվ հակասություններին՝ ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց բազմաթիվ երկրներում, այդ թվում մի շարք մուսուլմանական երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը և Թուրքիան։
Ֆիլմն ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հավաքեց 611,899,420 ամերիկյան դոլար։
Ներկայացնում ենք «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր։