Նոր ու որակյալ անուն՝ երգարվեստում. AGE project (տեսահոլովակի պրեմիերա)
AGE project. ահա այս անունն ունի երգարվեստում առաջին քայլերն անող ռոք խումբը: Արշակ, Գոռ, Էմիլ: Նախագծի անվանումն ընտրվել է խմբի տղաների անունների սկզբնատառերով:
Խմբի երիտասարդները բոլորը կիթառահարներ են: Նրանք օրերս ներկայացրել է իրենց առաջին տեսահոլովակը, որը նկարահանվել է Blackberry Smoke ռոք խմբի One Horse Town երգի քավր տարբերակի հիման վրա: